- Զորաց վանք
- Սուրբ Նշան կամ սուրբ Կարապետ եկեղեցի
Եկեղեցին գտնվում է Եղեգիս գյուղի արևելյան կողմում: Կառուցել է Սյունաց Տարսայիճ Օրբելյան իշխանի թոռ, Սյունյաց մետրոպոլիտ Ստեփանոս-Տարսայիճը:
Արևելյան պատի հյուսիսային խորշին առ այսօր պահպանվել է 1322-ով թվագրվող հետևյալ արձանագրությունը. «Ես` տր. Ստեփանոս, որդի Ջալալին, թոռն մեծի Տարսայիճին, հիմնարկե(ա)լ շինեցի եկեղեցիս յանուն սրբոյ Աստուածածնայ…»:
Նախկինում պարսպապատ եկեղեցին կառուցված է կոփածո կարմրաgույն քարից` չորս բոլորակ սյունների վրա: Տանիքը երկթեք է, արևմտյան պատն ունի դռների նմանությամբ երեք կամարակապ բացվածքներ, իսկ ավաg խորանի կողքերից` մեկական ավանդատներ են:
Եկեղեցու բակում կան արձանագրություններ ունեցող բազմաթիվ տապանաքարեր: Առանձնապես կարևոր են երկու քառակող կոթողների պատվանդանները, որոնք թե'ձևով, թե' արձանագրություններով Եղեգիսի ավերակների մեջ հայտնաբերված հնագույն հուշարձաններն են: Նման հուշարձաններ կանգնեցվել են Հայաստանում 5-7-րդ. դարերում: Տարածված է այն կարծիքը, թե դա զինվորական եկեղեցի է, ըստ որի գոյություն է ունեցել միայն աբսիդի մասը, իսկ հասարակությունը, այսինքն`զորքը, աղոթել է բացօթյա:
ՍՈՒՐԲ ՆՇԱՆ
Սուրբ Նշան կամ սուրբ Կարապետ եկեղեցին գտնվում գյուղի արևելյան եզրին, պարտեզների մեջ: 13-րդ դարին բնորոշ գմբեթավոր փոքրիկ շենք է քառանկյունի հատակագծով, կողերի պատերն արևմտյան ծայրերից ունեն ելուստներ, որոնց կից ձգվում են գլանաձև բներ ունեցող կիսաայուներ`խարիսխներով ու խոյակներով: Նման կիսասյուներ են ձգվում նաև արևելյան կիսակլոր աբսիդի եզրերից: Հարավային պատի վրա կա արևի ժամացույց, իսկ նրա վերևում քանդակված է առյուծի գլուխ:
Եկեղեցու շուրջը տարածված է ընդարձակ գերեզմանոց,մի քանիսն ունեն տապանագրություններ 1301,1318,1325,1342,1345,1349 տարեթվերով:
ԴԱՄԲԱՐԱՆՆԵՐ
Սմբատ իշխանի և Օրբելյան տոհմի այլ անդամների դամբարանները գտնվում են գյուղի արևմտյան եզրին, Եղեգնաձոր տանող ճանապարհի թեքման կետում: Այս օրոցաձև գերեզմանաքարերը բազալտից են և լավ մշակված: Սմբատի գերեզմանաքարի վերին կիսակլոր մասը պատված է երկրաչափական ձևի նուրբ քանդակներով, իսկ դրանից ներքև կա համապատասխամ տապանագրություն`1280թվականով: Մյուս գերեզմանը, որ ունի 1303թ. պատկանում է Հազարադեղին և Հասան Պուղուն:
ՄԱՀԱՐՁԱՆ
Գտնվում է Եղեգնաձոր տանող ճանապարհի ձախ կողմում: Արևմտյան երեսը խորշաձև է, դրված է երեք մետր բարձրությամբ, գեղաքանդակ մի խաչքար, որից վերև ճակատի մի քարի վրա բարձրաքանդակ` Քրիստոսը բազմած գահին, աջ կողմում Աստվածածինը, ձախ կողմում` Հովհաննես Մկրտիչը` համապատասխան մակագրություններով: Վերին մասն ավարտվում է վեղարավոր տանիքով: Մահարձանը կառուցված է բազալտի սրբատաշ քարից: Արձանագրության համաձայն մահարձանը կառուցել են Գրիգորը և Մխիթարը` իրենց և ծնողների հիշատակին, 1340 թվին: