< Ամանորյա ուղերձ
31.12.2010 Կատեգորիա Վայոց Ձոր. Մարզային նորություններ

Ամանորյա ուղերձ


Սիրելի վայոցձորցիներ,
Ձեզ հետ միասին շրջեցինք պատմության ևս մեկ էջ: Մի քանի օրից անցյալ կդառնա նաև 2010 թվականը:
Սովորաբար տարեմուտին իմի է բերվում արվածն ու չարվածը, ձեռքբերումներն ու բացթողումները, ծրագրվում են նոր անելիքներ ու նպատակներ:
Հիրավի` անցնող տարում շատ դժվարություններ եղան, այնուհանդերձ, 2010 թվականին Վայոց ձորի մարզում արձանագրվեց հաջողություններ տնտեսության ամենատարբեր ոլորտներում:
Համոզված եղեք, որ մարզային իշխանության ներկայացուցիչներն ամեն ինչ կանեն, որպեսզի գալիք տարում էլ ավելի զարգանա մարզի տնտեսությունը, մեղմվի սոցիալ-տնտեսական դժվարություններ ունեցողների վիճակը, որ մանուկներն ապրեն անհոգ , երիտասարդները մասնակից դառնան մարզի զարգացման գործընթացին, իսկ տարեցներն զգան մեր սերն ու հոգածությունը:
Շնորհավորելով գալիք` 2011 թվականի և Սուրբ Ծննդյան տոների կապացությամբ, ցանկանում եմ, որ 2011 թվականը մեր երկրին բերի խաղաղություն և բարգավաճում, նորանոր մանուկների ծնունդ, հավատքի ու հույսի ամրապնդում, որպեսզի հայ օջախներում ավելանան խինդն ու ծիծաղը:
Մաղթում եմ քաջակորով առողջություն, արևշատություն ու մեծ եռանդ` Ձեր առաջնորդությամբ ավելացնելու մեր ընդհանուր նվաճումնրը, շենացնելու մեր դրախտային երկիրը` հանուն ավելի լուսավոր ապագայի:   
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:


ՀՀ Վայոց ձորի մարզպետ ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆ



To top